Технические работы

Сайт оффлайн

Հարգելի հանդիսատես, տեղեկացնում ենք Ձեզ, որ շուտով www.moviesinarm.ru կայքը ամբողջովին կտեղափոխվի www.ֆիլմեր.հայ դոմենի վրա:

www.moviesinarm.ru կայքը աշխատելու է ռուսերեն լեզվով և պարունակելու է մեր ողջ ներկայացված տեսականին և ոչ միայն ռուսերեն այլ նաև հայերեն լեզուներով (առկայության դեպքում): Կայքը աշխատելու է գովազդներով, սակայն այդ գովազդը չի լինելու նախկինի պես «ահաբեկող»: Մենք լիովին հասկանում ենք, որ ֆիլմը դիտելու համար հանգիստ միջավայր է անհրաժեշտ և փորձում ենք անել ամեն ինչ որ ոչինչ չխանգառի դիտմանը և չխաղտի մեր կանոնները: Այս կայքը աշխատելու է նաև որպես www.ֆիլմեր.հայ կայքի հովանավոր և ֆինանսավորելու է այդ կայքի անգովզադ լինելը և մարելու է կայքի ֆինանսական պահանջները:

www.ֆիլմեր.հայ կայքը գործելու է միմիայն հայերեն լեզվով, պարունակելու է միմիայն հայերեն թարգմանված և հայկական արտադրության ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր: Կայքի գովազդը կնվազացվի իսկ տեսքը կպարզեցվի: Կայքը զարգացնելու և աճեցնելուն կարող եք նպաստել նաև Դուք, պարզապես կիսվելով ֆիլմերի հղումներով Ձեր էջերում, հորդորելով մարդկանց դիտել ֆիլմերը հայերեն լեզվով:

Հաշվի առնելով մեր փոփոխությունները մենք աննպատակ ենք համարում էջի «MOVIESINARM.Ru» անվանումը և փոխարինում ենք այն «ՖԻԼՄԵՐ.Հայ / MOVIESINARM.Ru» անվանումով:

Խնդրում ենք հարգել մեր աշխատանքը և չպատճենել մեր գործերը: Մենք հետևում ենք բոլոր պատճեննեին և անհրաժեշտության դեպքում մեկուսացնում ենք դրանք:

Մենք ուրախ ենք ցանկացած համագործակցությանը, հայկական կայքերի ադմինիստրատորները, եթե ցանկանում են տեղադրել իրենց կայքում մեր աշխատանքները կարող են դիմել մեզ admin@ֆիլմեր.հայ (Տրնսլիտով, ոչ հայերեն գրված նամակները չեն ուսումնասիրվում:)

Տեխնիկական հարցերի դեպքում դիմեք մեզ այս էջի միջոցով, մեկնաբանություններում տեխնիկական խնդիրները չեն քննարկվում:

«Երբ կտեղադրեք?» հարցը և իր հոմանիշները մնում են անպատասխան - ֆիլմերը տեղադրվում են, երբ պատրաստ են լինում և երբ մենք ազատ ժամանակ ենք ունենում: Հասկացեք մեզ, ամեն մեկ այդպիսի հարցին պատասխանելու տեղը մենք նախընտրում ենք ֆիլմերը պարտաստել:

Կայքում որոնումը աշխատում է միայն հայերեն և անգլերեն լեզուներով, այսինքն ֆիլմի բնօրինակ անվանումը կամ հստակ իմացված հայերեն անվանումը: Տրանսլիտը, ոչ հայերեն որոնումը մնալու է կայքի կողմից անպատասխան:

Հիշեցնենք, որ Հայաստանի օրենքներով տարիքայիս սահմանափակում գոյություն չունի: Այդ չափանիշները վերցված են Ռուսաստանից և մենք այդ չափանիշները չենք կիրառում մեր կայքում:

Շնորհակալություն, որ արդեն համարյա երորդ տարվա ընդացքում Դուք մեզ հետ եք, շնորհակալություն հայերեն թարգմանությամբ (ենթագրեր, միաձայն, բազմաձայն, կրկնօրինակված) ֆիլմերի, սերիալների և մուլտֆիլմերի նկատմամբ հետաքրքրության համար: Կարծես այսօր հայկական մեդիայում և ամբողջ Հայաստանում շատ հարցերում ոտնահարվում է հայոց լեզուն:

Հարգանքներով
www.ֆիլմեր.հայ կայքի ադմինիստրատոր: